Հասարակություն

Դարձյալ կալանավոր է մահացել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է .«Հունվարի 7-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կալանավորված անձ Կարեն Վազգենի Ծաղիկյանի (ծնված 1975թ., նախկինում դատապարտված, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով) կենսաբանական մահը։ Կ. Ծաղիկյանը տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմայի կասկած, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն,  բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնևմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով:Կալանավորված անձի մահվան պատճառը ճշտելու նպատակով կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։»

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *