Հասարակություն

Դատախազությունն ընթացք չի տվել Արման Բաբաջանյանի ֆինանսական միջոցներն ստուգելու մասին Վ. Իշխանյանի գրառմանը

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական միջոցների օրինականությունն ստուգելու մասին Վարդուհի Իշխանյանի հրապարակային դիմումին դատախազությունն ընթացք չի տվել։ «Ֆեյսբուքյան գրառմամբ դատախազությանն ուղղված՝ տիկին Իշխանյանի հրապարակային կոչը որևէ տվյալ չի պարունակում հնարավոր հանցավոր դրսևորումների, գույքի կամ ֆինանսական միջոցների ապօրինի ձեռքբերման մասին: Իսկ  դատախազությունն առանց օրենքով նախատեսված հիմքի և առիթի որևէ անձի ֆինանսական աղբյուրները, գույքի ձեռքբերման հիմքերն ու օրինականությունն ստուգելու կամ նման գործընթաց նախաձեռնելու իրավասություն չունի»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-երի հետ կապի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

   Հիշեցնենք` Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները ստուգելու՝ ՀՀ դատախազությանն արված  առաջարկի մասին հոկտեմբերի 29-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը գրառում էր արել ֆեյսբուքի իր էջում: Գրառման առիթ էր հանդիսացել այն, որ Արման Բաբաջանյանը նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով պաշտոնից ազատել Վարդուհի Իշխանյանի ամուսնուն՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն   Մանուկյանին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *