Հասարակություն

Դատարանը որոշեց մերժել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը( տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը մտավ դատարան, որտեղ քիչ անց կհրապարակվի նրա խափանման միջոցի վերաբերյալ հարցը։  ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել նրան կալանավորելու։

Դատարանի բակում եւ տարածքում բազմաթիվ ոստիկաններ են։ Դատարանի բակ քաղաքացիներին չի թույլատրվել մտնել։ 

Ընդամենը  րոպեներ անց  Ծառուկյանը դուրս եկավ եւ հայտարարեց, որ հարցին կպատասխանեն իր փաստաբանները։ Նա գնաց տուն, իսկ  փաստարան  Երեմ Սարգսյանը հայտնեց, որ  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: 

Ըստ փաստաբանի՝ այս դեպքում քննվում էր ընտրակաշառքի գործով ԲՀԿ առաջնորդին կալանավորելու հարցը։ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *