Հասարակություն

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝  պաշտոնական կեղծիք կատարելու հատկանիշով։ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը ժամանակավորապես կասեցրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: 

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել էին  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *