Հասարակություն

Դժբախտ դեպք Շիրակի մարզում․ կայծակի հարվածից կա զոհ և տուժած

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում։ Գյուղի բնակիչ, 1954թ-ին ծնված Վանիկ Մելքոնյանը կայծակահարվել է և տեղում մահացել։ Ուժեղ անձրևի ժամանակ Վ․ Մ․-ը համագյուղացի Գևորգ Սահակյանի հետ փորձել են պատսպարվել գյուղի տարածքում գտնվող հին կառույցներից մեկում։ Գևորգ Սահակյանը վիրավորվել է, նրան տեղափոխել են «Գյումրի» ԲԿ։

Համագյուղացիները գյուղի ծայրամասում գտնվող քարհանքեր կոչվող տարածքում իրենց անասուններն են արածեցնելիս եղել։

Tsayg.am

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *