Հասարակություն

Ձնաբքի պատճառով փակ են Վայք-Սիսիան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է․

Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով:
Տեղեկացնում ենք, որ ձնաբքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անանցանելի են Վայք-Սիսիան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները։
Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *