Հասարակություն

ԵԿՄ արտահերթ 12-րդ համագումարը կկայանա ապրիլի 7-ին

Այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նիստ՝  ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով:

ԵԿՄ վարչության նիստը որոշեց.

Հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար:

Համագումարը անցկացնել ապրիլի 7-ին ( սկիզբը ժամը 1200-ին) ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում (հասցեն՝ Մելիք-Ադամյան 1):

Համագումարի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.

  1. ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ,
  2. ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ,
  3. ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարությունը:

ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *