ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, ընդգծելով հարցի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: «ԵՄ-ը շատ հստակ ներկայացրել է իր տեսակետը: Հրապարակվել է խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հայտարարություն: Դա նաև ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է դեսպան Վիկտորինը: Ավելի վաղ, ԵՄ-ը կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ ազատել կալանքի տակ գտնվող հայ գերիներին՝ նշելով, որ դա կնպաստի 2 երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար:
ԵՄ-ն հստակ ներկայացրել է հայ գերիների խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը. ԵՄ դեսպան




0 Մեկնաբանություն