Հասարակություն

Էներգաբլոկների անջատումներն ավտոմատ են տեղի ունեցել. փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հանրապետությունում էլեկտրաէներգիայի մատակարարումը լիովին գտնվում է օպերատորների հսկողության տակ, և ոչ մի լուրջ վտանգ չկա:

«Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ էներգաբլոկների անջատումներն ավտոմատ են տեղի ունեցել, քանի որ գերազանցել է էլեկտրաէներգիայի տատանումների սահմանը: Մենք այժմ աշխատում ենք պարզել վթարի պատճառները: Դրանք կարող են լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Առաջին վարկածի դեպքում կփորձենք կարճ ժամանակում վերականգնել համակարգի աշխատանքները: Իսկ եթե պարզվի, որ վթարը տեղի է ունեցել մարդկային գործոնի պատճառով, ապա մեղավորներն օրենքի սահմաններում կպատժվեն», – ասել է փոխնախարարը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *