Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար, հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Ռադիկ Օղիկյանին վիրահատել են, նրա ինքնազգացողությունը լավ է:«Արմենպրես»-ին ասել է Օղիկյանի հորեղբորորդին՝ Արթուր Օղիկյանը:
«Լավ է իր առողջական վիճակը, նորմալ է ամեն ինչ: Լավ է զգում իրեն»,- ասել է Արթուր Օղիկյանը՝ հայտնելով, որ նրան վիրահատել են առավոտյան:
Երասխի համայնքապետը «Աստղիկ» ԲԿ-ում է: Թե դեռ ինչքան կմնա այնտեղ, հորեղբորորդին դժվարացել է ասել:
Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների արդյունքում վիրավորում է ստացել թևի շրջանում: Համայնքապետին «Աստղիկ» ԲԿ էին տեղափոխել գիշերը:
0 Մեկնաբանություն