Հասարակություն

Երևան Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժած 12 քաղաքացի դուրս են գրվել հիվանդանոցից

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներից 4-ը բուժումը շարունակում են Վրաստանի տարբեր հիվանդանոցներում, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր, 1-ը՝ ծանր։

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Մնացած 12 քաղաքացիները ստացելեն  համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Հիշեցնենք, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *