Հասարակություն

Երևան - Մոսկվա չվերթն իրականացնող Բոինգ 737 ինքնաթիռում կանգնած ուղևորներ չեն եղել.քաղավիացիա

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

Հայտնում ենք, որ լրատվամիջոցների շրջանում տարածված այն տեղեկության շուրջ, որ Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում (01.09.2019թ.) եղել են կանգնած ուղևորներ, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները:

Տեղեկացնում ենք նաև, որ նշված չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների համար նախատեսված նստատեղերի քանակը 124 է, մինչդեռ նշված չվերթի ընթացքում ինքնաթիռում եղել են 118 ուղևոր և անձնակազմի անդամները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում, և նույն օրը չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով բարեհաջող կերպով տեղափոխվել են Մոսկվա:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *