Հասարակություն

Երևան - Մոսկվա ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

"Արմենիա" ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը գրառում է կատարել.

Արմենիա ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակամզը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը , խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի հետևանքով Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:

Ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։

Հերթական անգամ մեր օդաչուները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ապացուցելով որ առաջին տեղում մեզ համար դա անվտանգությունն է։ Բարի թռիչք և փափուկ վայրէջք բոլորին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *