Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 22-ին՝ ժամը 07:58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻն-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 1 տուժած։
0 Մեկնաբանություն