Հասարակություն

Երևանում երկրաշարժի հետևանքները. 3 հղի կին է հոսպիտալացվել

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացնում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանը, անվտանգությունից ելնելով, հոսպիտալացված հղի կինն արդեն դուրս է գրվել։

Նախարարության 14:00 -ի տվյալներով՝ գիշերվա ընթացքում երկու հղիներ են հոսպիտալացվել՝ կրկին անվտանգության նկատառումներով։

«Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։

Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախնական տվյալներով՝ ստացիոնար բուժումը կշարունակեն մինչև վաղը»,- ասված է ԱՆ հաղորդագրությունում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *