Հասարակություն

Երևանում և Արտաշատում զգացվել է երկրաշարժ՝ 2 բալ ուժգնությամբ

 Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում՝ 2 բալ ուժգնությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *