Հասարակություն

Երևանում հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի դի` գլխի հրազենային վնասվածքով

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում այսօր հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վերաբերյալ ահազանգը եղել է ժամը 14։00-ի սահմաններում։

Ոստիկաններն ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների` տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *