Ոստիկանության Երևանի վարչության և Էրեբունու բաժնում օրեր առաջ ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանները հսկայածավալ աշխատանքներ, այդ թվում՝ դարանակալումներ են իրականացրել, այնուհետև ոստիկաններին միացած Էրեբունու տաքննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Գ. Մաթևոսյանի գլխավորությամբ, համոզված լինելով, որ ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, 14 տարվա հանցագործությանն առնչվող բացահայտումներ են իրականացրել: Ոստիկանության Երևանի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները քննիչների և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հարություն Խալաթյանի հետ այցելել են Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տուն, ուր, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2005 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն: Սպանության հետքերը կոծկելու նպատակով սպանությունը կատարողը դին թաղել է տան նկուղում՝ մոտ 1,5 մետր խորության վրա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
0 Մեկնաբանություն