ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ:
«Դեկտեմբերի 4-ին մենք երկու ծառայակից ընկեր կորցրեցինք, հարենիքի երկու պաշտպան: Հայրենքի պաշտպանի սրբազան առաքելությունը ստանձնելը որոշում է, որը յուրաքանչյուրն ինքնուրույն է կայացնում: Օդաչուի յուրաքանչյուր թռիքը դա սխրանք է, հերոսական ակտ, որը մարդուց պահանջում է կամքի և ուժերի գերագույն լարում: Դեկտեմբերի 4-ին նրանք կատարեցին իրենց վերջին թռիչքը»,- ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
0 Մեկնաբանություն