Հասարակություն

«Ես շարունակելու եմ իմ գործունեությունը»․ Ալվինա Գյուլումյան

«Ես շարունակելու եմ աշխատել, շարունակելու եմ իմ գործունեությունը, քանի դեռ չկա անհատական ակտ, որ Գյուլումյանի պաշտոնավարումը պետք է դադարեցվի»,- ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, ում լիազորությունները, ըստ արդեն ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների, այսօրվանից դադարել են:

Գյուլումյանի պնդմամբ՝ որևէ մեկը դեռ չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են: «Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռեւս շարունակում ենք աշխատել»,- ասաց նա։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *