Հասարակություն

«Ֆիզգորոդոկի» ակցիայի 19-ամյա մասնակցի դեմ հնարավոր է գործ հարուցվի. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ֆիզիկայի գիտավանում ցույց անող Քրիստ անունով 19-ամյա այս տղան պարզապես ափով հարվածել էր ոստիկանական ամենագնացին։

Դրա դիմաց վարորդ-ոստիկանը Քրիստին ծեծեց, վերնաշապիկը պատռեց, ու այլ ոստիկանների հետ Քրիստին խեղդելով և վիզը ոլորելով բերման ենթարկեցին։

Իսկ այժմ ոստիկանությունում Քրիստի դեմ նյութեր են նախապատրաստվում, կարող է գործ հարուցեն։

Այս դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասում բողոքի ակցիա էին իրականացնում հարակից շենքերի բնակիչները։ Նրանք դեմ են տարածքում 12 հարկանի շենքի կառուցմանը, նշում են, որ իրենք պաշտպանում են հուշարձան հանդիսացող թաղամասը։ Ոստիկանները քաշքշելով, հրմշտելով բերման են ենթարկել ակցիայի մի քանի մասնակցի։ Տարածքում նաև երեխաներ են եղել: Ակցիայի մասնակիցներից Լուսինե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեխեքի են վնասել, տրորում անցնում են։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *