Հասարակություն

Գագիկ Խաչատրյանը միլիոնավոր դոլարներ է չարաշահել, քիչ անց եղբորորդու հետ բերման կենթարկվի. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող առանձնատանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում ու առանձնատներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հարցին՝ արդյոք նախկին պաշտոնյան կարգավիճակ ունի՞, հնարավո՞ր է բերման ենթարկվի, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ խուզարկությունը դեռևս շարունակվում է։ «Խուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ, դրանից հետո քննչական դեպարտամենտը արդեն իսկ կներկայացնի… Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Չի բացառվում, որ մեղարանքը, որը կներկայացվի, կլրացվի նաև այլ հոդվածներով», – ասաց բարձրաստիճան պաշտոնյան։ Հարցին՝ ինչո՞ւ են հենց հիմա որոշել ՊԵԿ նախկին նախագահին բերման ենթարկել, Արթուր Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն պատվերով որևէ մեկին չի ձերբակալում։ «Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, և այսօր ունեցած ապացույցների համակցությունը հիմք է տվել իրականացնել այս գործողությունները», – նշեց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մինչ խուզարկությունը նախկին պաշտոնյան մի քանի անգամ կանչվել է հարցաքննության։ Արթուր Վանեցյանի պնդմամբ՝ այս պարագայում տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը: ԱԱԾ տնօրենն ասաց, որ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանցից բերման է ենթարկվելու նաև Կարեն Խաչատրյանը, որը ՊԵԿ-ում պաշտոն է զբաղեցրել:  

Ամբողջական հոդվածն այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *