Հասարակություն

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց (տեսանյութ)

Դատարանը հրապարակել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ որոշումը։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԱԱԾ քննիչի միջնորդությունը և երկարաձգել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման ժամկետը։ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու համար:  Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  դատարանի որոշումն անսպասելի չէր։ Նրա խոսքով՝ դատարանը  շրջանցել է ակնհայտ խնդիրները։ «Ուզում ենք մի փոքր ժամանակ անցնի, սպասենք, դատարանի որոշումը ստանանք, բովանդակությանը ծանոթանանք և դրա վերաբերյալ առարկայական անդրադարձ կկատարենք։ Բնականաբար բողոքարկելու ենք»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *