Հասարակություն

Գարեգին Մանուկյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի  հրամանով  Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում։

ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ։

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *