Հասարակություն

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր՝ Տիգրան Ամբարդարյանը հայտնում է, որ այս պահին դադարեցնում է կառավարության մոտ սկսած նստացույցը:

«Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։ Դրանք են.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որն անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)

2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։
Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Տիգրան Ամբարդարյանն  այսօր առավոտյան հայտնել էր անժամկետ նստացույց սկսելու մասին: Պահանջն էր ներկա իշխանություններից՝ Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։

Կառավարության մոտ բողոքի ակցիային միացել էին նաև գերեվարված այլ զինծառայողների հարազատներ: 

Տեսանյութը՝ Ազատություն TV-ի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *