Հասարակություն

Գերմանիայից կամավոր վերադարձած քաղաքացիներին կտրվի աջակցություն (տեսանյութ)

Գերմանիայում նվազագույնը 6 ամիս ապօրինի, առանց կարգավիճակ ստանալու բնակվելուց հետո կամավոր Հայաստան վերադարձող հայերը աջակցության հնարավորություն կունենան։

Նրանք «CAROB» ֆրանս-գերմանական աջակցության և վերաինտեգրման ծրագրով կկարողանան ստանալ մասնագիտական ուսուցում, միկրոձեռնարկություն հիմնելու համար ֆինանսական աջակցություն: Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական  գրասենյակի (OFII) հայաստանյան ներկայացուցչությունն այս տարվա սեպտեմբերի 1-ից տվեց այս ծրագրի մեկնարկը։ 

Ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյանը նշում է՝ այս պահին ունեն 20 հայտ 100 քաղաքացու վերաբերյալ։ Վաղը հանձնաժողովը կորոշի, թե նրանից որ մեկին ինչ տեսակ աջակցություն պիտի տրամադրվի։

«Հիմնական խնդիրը աշխատանքի հետ կապված խնդիրն է, և մենք փորձում ենք ֆինանսավորել և՛ մասնագիտական ուսուցում, և՛ ֆինանսավորում ենք փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի եկամուտ ապահովենք և կանխենք միգրացիոն ռեցիդիվի ռիսկը»,- նշում է Արա Հովհաննիսյանը։ «CAROB»-ի նպատակը տարեկան 400 անձի աջակցություն տրամադրելն է։

Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական  գրասենյակի միջոցով արդեն 350 անձ Ֆրանսիայից վերադարձել է հայրենիք ու աջակցություն ստացել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *