«Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում նախկին գլխավոր դատախազ, իսկ 2008-ին ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի՝ երկիրը լքելուն և Ռուսաստանի Դաշնությունում գտնվելուն այն դեպքում, երբ վերջինս Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության։ Հարցին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ վարչապետի կարծիքը կամ հայտարարություններն արդյոք կարո՞ղ են ազդել ծառայության աշխատանքի վրա, Սասուն Խաչատրյանը պատասխանեց․ «ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով, և քաղաքական հրահանգներ ՀՔԾ-ն ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի»։
0 Մեկնաբանություն