Հասարակություն

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ 2-րդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Քոչարյանի փաստաբնական խմբի բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ 

Քոչարյանը ազատ կարձակվի 2 միլիարդ գրավի դիմաց։ Ներկայումս նա «Իզմիլյան» բժշկական կենտրոնում է։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *