Հասարակություն

Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործովմեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:

Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որՄ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ սկսած՝հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի որդու՝ Վ.Մ-ի՝ ՌԴիրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու և քրեականպատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով ՀայաստանիՀանրապետություն ժամանելու մասին՝ չի կատարել իր ծառայողականպարտականությունները՝ Վ.Մ.-ի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելուհամար, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: 

Բացի այդ, 2014թ. հոկտեմբեր ամսից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկածժամանակահատվածում կատարել է հանցանք կատարած անձ Վ.Մ.-ի պարտակում: 

Այնուհետև, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Վ.Մ.-ի օգտին գործողությունկատարելուն նպաստելու նպատակով պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերիկաշառք, այն է՝ գումարի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում, Վ.Մ.-ի՝ ՌԴիրավապահ մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև նրան ՀՀ քաղաքացիությունշնորհելու հարցերը կարգավորելու, իսկ հետագայում՝ նաև զինվորական գրքույկ տրամադրելուվերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս հոր՝ Է.Մ.-ի հետ, ապա 2014 թվականիհոկտեմբերից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, կանխիկ և բանկային փոխանցումների միջոցով, որպես կաշառք անձամբ ստացել է  առանձնապես խոշոր չափերի՝ 68.160.000 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 6.000.000 ՌԴռուբլի գումար: 

Բացի այդ, գնդապետը, գործելով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքիհափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. նոյեմբեր ամսին, Վ.Մ.-ինկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև նրա ծնողների՝ ՌԴ Նախոդկա քաղաքումգտնվող գույքն իր ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով Վ.Մ.-ին ներկայացրել է իրօգտին գույքային գործողություն կատարելու՝  առանձնապես խոշոր չափերի՝ 7.160.000 ՀՀդրամին համարժեք, 1.000.000 ՌԴ ռուբլի գումար տալու պահանջ: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ գնդապետին մեղադրանք էառաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի334-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետովև ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպեսխափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *