Հասարակություն

Գորիս-Կապան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել (տեսանյութ)

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արամ Բ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *