Հասարակություն

Գործադուլի դուրս եկած ավտոբուսի վարորդները վերադարձան երթուղի.Panorama

Երևանում որոշ երթուղիների ավտոբուսների վարորդներ, որոնք վաղ առավոտից գործադուլ էին սկսել, որոշել են դուրս գալ երթուղի:

«Վարորդների պահանջները մասամբ լուծվել են, 99 տոկոսը լուծվել են»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակից վարորդներից մեկը:

Նա նշեց, որ խնդիրը միայն աշխատավարձը չէր:

«Կասկոյի հարցը լուծվելու է, զուգարանների հարցը լուծվելու է, վարորդի վրա մուննաթ չեն գալու՝ ստեղ կպահես։ Աշխատավարձը դառնալու է այնքան, որ մեզ բավարարելու է», - ասաց վարորդը՝ հավելելով, որ եթե հիմա վերադառնում են աշխատանքի, ուրեմն հարցերը լուծվել են:

Ակցիայի մասնակից մեկ այլ վարորդ ընդգծեց, որ առաջնային թող լուծեն ավտոբուսների համար կասկո ապահովագրության հարցն ու ու բժշկական ապահովագրությունը, մնացածն էլ ժամանակի ընթացքում կլուծեն:

«Վարչության պետին հավատում ենք: Ասել է՝ երկու օրվա մեջ եթե չկատարենք ձեր պայմանները, էլի կկանգնեք»,- նշեց վարորդներից մեկը: 

Վարորդներից մեկն էլ ասաց, որ իրենք պահանջում են 350 հազար դրամ աշխատավարձ. «350 հազարը շա՞տ է, էդ ի՞նչ փող եմ ուզում: Հլը նայեք գներն ինչ է, 1 կիլոգրամ խնձորը 500 դրամ է»:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *