Հասարակություն

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն սկսել է ինքնուրույն շնչել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատուն ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն սկսել է շնչել ինքնուրույն,  արհեստական շնչառության սարքըհանվել է։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Նա դեռ անգիտակից վիճակում է։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։ Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *