Հասարակություն

Գյումրու տարեցների տուն-ինտերնատը կլուծարվի (տեսանյութ)

Կառավարությունը որոշել է լուծարել Գյումրու տուն-ինտերնատը: Այդ առթիվ բողոքի ցույց է տեղի ունեցել:  Ողջ աշխատակազմն այդ մասին  նախօրեին ծանուցվել է: 

Գյումրու տուն-ինտերնատում ապրում են ոչ միայն միայնակ տարեցները, այլև հաշմանդամություն ունեցող անձինք՝ Հայաստանի տարբեր վայրերից: Տարիների ընթացքում հարմարվել են կառույցին ու այժմ լուծարման հարցը շահառուներին մտածմունքների մեջ է գցել: Շահառուների թիվը ներկայում 156 է: 
   71 հոգանոց աշխատակազմը գործազուրկ դառնալու եզրին է կանգնած: Ստույգ չի ներկայացվել, թե կառույցի լուծարումից հետո ինչ է լինելու նրանց ճակատագիրը: 

  Ինչպես տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, հոկտեմբերի 16-ին անձամբ եղել է Գյումրու տուն -ինտերնատում, առանձին զրուցել տնօրենի պարտականությունները կատարողի և աշխատակիցների հետ: Գեմաֆին Գասպարյանի խոսքով, ՊՈԱԿ-ի լուծարման մասին ծանուցում  տնօրենի ժպ-ն ստացել է դեռ ամռանը: Ըստ նախարարի տեղակալի՝ լուծարումը չի ենթադրում աշխատատեղերի կրճատում, ավելին, պետք է ընդլայնվեն մատուցվող ծառայությունների շրջանակները, բարելավվեն  շահառուների պայմանները: Նոյեմբերին կհայտարարվի պատվիրակված ծառայության մրցույթ: Տուն -ինտերնատը կշարունակի աշխատել մինչև տարեվերջ: Կենսաթոշակային տարիքի չհասած աշխատակիցները աշխատանքով կապահովվեն արդեն մրցույթը շահած նոր կազմակերպությունում: Կենսաթոշակային տարիք ունեցողներին աշխատանքով ապահովելու հարցով կզբաղվի նախարարության զբաղվածության գրասենյակը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *