Հասարակություն

Համացանցում վիճակախաղերի գովազդի վրա Ժամային սահմանափակում կկիրառվի

Համացանցով վիճակախաղերի գովազդների սահմանափակումների կանոնակարգմամբ պայմանավորված Կառավարությունն առաջարկում է համացանցով վիճակախաղերի գովազդի մինչև 20 % կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամայինը՝ գովազդը թույլատրել ժամը 22:00-ից մինչև առավոտյան 7:00-ն: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովին նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է փոփոխության հիմնական պատճառը՝ խաղադրույքների ծավալն ու խաղացողների քանակն ավելացել է: 2018 թվականից մինչև 2020 թվականի ավարտը խաղադրույքների ծավալը ավելացել է մոտ 6 անգամ, իսկ խաղացողների կամ խաղային հաշիվները՝ մոտ 3 անգամ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գովազդի արդյունքում կազմակերպիչները ոչ միայն միմյանցից են հաճախորդներ տարել, այլև նոր խաղացողներ են ներգրավել։

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *