Հասարակություն

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅՑՎՈՐ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ. ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԸ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ

2023թ. փետրվարի 21-ին դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վանաձոր համայնքի (ի դեմս Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Լյովայի Փելեշյանի ընդդեմ Սամվել Վանցիկի Դարբինյանի՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին.

Հաշվի առնելով, որ հայցվորը որևէ ապացույց  չի ներկայացրել նաև Վանաձոր համայնքին 61.595.450 ՀՀ դրամի չափով վնաս պատճառված լինելու, ինչպես նաև Սամվել Վանցիկի Դարբինյանի ոչ օրինաչափ, հակաիրավական վարքագծի և Վանաձոր համայնքին պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապ առկա լինելու վերաբերյալ, Դատարանը եզրահանգում է, որ հայցվորն իր ապացուցման պարտականությունը չի կատարել: Ընդ որում, հայցվորի կողմից գործի քննության ընթացքում ներկայացված մյուս ապացույցը՝ ՀՀ դատախազության Լոռու մարզի դատախազի կողմից Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ուղղված 24.05.2022թ. գրությամբ սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ փաստ չի հաստատվում կամ հերքբում, ուստի Դատարանն այդ ապացույցը գնահատում է որպես ոչ վերաբերելի (ապացույցը ներկայացվել է հայցի առարկան լրացնելու մասին միջնորդությանը կից): Ինչ վերաբերում է պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներին, ապա դրանք վերաբերում են անշարժ գույքերի կադաստրային արժեքներին, օտարման գործընթացներին, գրանցված իրավունքներին, սակայն քանի որ հայցվորն իր ապացուցման պարտականությունը չի կատարել, իսկ պատասխանողի ապացուցման պարտականությանը Դատարանը կարող էր անդրադառնալ միայն հայցվորի կողմից իր ապացուցման պարտականությունը կատարելու դեպքում, Դատարանը պատասխանողի մեղքի բացակայության հարցին չի անդրադառնում: Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը եզրահանգում է, որ հայցվորն իր ապացուցման պարտականությունը չի կատարել, ուստի սույն գործով վիճելի են մնում հայցվորի կողմից ապացուցման ենթակա փաստերը, և դրա բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով պետք է կրի հայցվորը: Այսինքն՝ հայցը ենթակա է մերժման:

Նյութն ամբողջությամբ՝ Դատալեքսում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *