1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված և վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:
«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել ջուրը եւ զգալ ընտանեկան ջերմությունը»,-գրել է Համբիկ Սասունյանը:
1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկ Սասունյանը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։
ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը, որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման։ 39 տարվա ազատազրկումից հետո՝ նա ազատ է արձակվել։




0 Մեկնաբանություն