Հասարակություն

Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի հրդեհը մեկուսացվել է, տարհանվել 10 երեխա. iravaban.net

911 ծառայություն հունվարի 10-ին, ժամը 05:39-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող Վերականգնողական կենտրոնում, հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի երրորդ մասնաշենքի 1-ին հարկի ննջասենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 06:15-ին: Ամբողջությամբ ծխահարվել է ննջասենյակը (մոտ 12 քմ) և մասամբ այրվել գույքը:
Տարհանվել է 2 աշխատակից, 10 երեխա. Ռոման Է.-ին (ծնված 1997 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *