Օգոստոսի 10-ին, ժամը 18։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է կուտակած խոտ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունիկ գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել` 19:35-ին: Այրվել է մոտ 80 հակ կուտակած անասնակեր։
Նույն օրն, ավելի ուշ՝ 18։23-ին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այն մասին, որ «Ջրվեժ» անտառպարկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ։
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 4 մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Ժամը 20։36-ին հրդեհը մեկուսացվել է։
Դեպքի վայրում են եղել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը, ՓՈւՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը։
Օգոստոսի 10-ին, ժամը 20։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մեկ այլ ահազանգ է ստացվել Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվող խոտածածկ տարածքի վերաբերյալ։
Դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:06-ին, մարվել՝ 23:53-ին: Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ-ի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ:
0 Մեկնաբանություն