Հասարակություն

Հանրապետությունում մեկնարկել է համապետական շաբաթօրյակ

Հանրապետության ամբողջ տարածքում այսօր մեկնարկել են համապետական շաբաթօրյակի ակտիվ աշխատանքները։ Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցներ, մարզպետարաններ, համայնքնապետարաններ, հանրային և կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ և քաղաքացիներ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր,  բարձիչներ,  էքսկավատորներ,  կցասայլեր։ Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։

Համապետական շաբաթօրյակի արդյունավետությունն ապահովելու  նպատակով  ՀՀ բոլոր մարզերի կողմից մշակվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանը` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, փակման ենթակա աղբանոցների փակման կազմակերպչական գործողությունները, որոնց կարող եք ծանոթանալ մարզպետարանների պաշտոնական կայքերում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *