Հասարակություն

Հանրային ռադիոյի տնօրենը հրաժարական է տվել

Այսօր առավոտյան Հանրային ռադիոյի՝ գործադուլ անող աշխատակիցները հանդիպել էին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին և հրաժարականի պահանջ ներկայացրել։

Գրիգորյանը խնդրել էր, որ իրեն մինչև 16։30-ը ժամանակ տան, որից հետո ինքը կտեղեկացնի վճռի մասին։ 

Ժամկետի ավարտին Մարկ Գիրգորյանը հայտնել է իր հրաժարականի մասին։

Մեր տեղեկություններով՝ Մարկ Գրիգորյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադիոյի փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *