Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531, 957 առողջացման և 16 մահվան դեպք

Դեկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159409 դեպք, որոնցից 142801-ն` առողջացած, 2823-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 593903 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2855 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք: Ունենք 957 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 684 է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *