Հասարակություն

Հաստատվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը

Կառավարությունը կորոնավիրուսի սոցիալական հետևանքները չեզոքացնելու 20-րդ միջոցառումն իրականացնելու որոշում է կայացրել։  Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Ըստ որոշման՝ տուժած ոլորտների (հյուրանոցային ծառայություններ, հանրային սնունդ, զբոսաշրջություն, նախդպրոցական կրթություն, սպորտ, զվարճություն, կինոթատրոնների գործունություն, խաղատների գործունություն, կինոթատրոնների, լուսանկարչական գործունություն, ստեղծագործական գործունեություն, ավտոմքենաների վարձույթ) վարձու աշխատողները, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել գործունություն իրականացնողի հետ, նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կստանան։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *