Հասարակություն

Հավասարություն դրեք սգացող մայրերի միջև. ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)

Մինչև 2015 թ. բանակում զոհված զինծառայողների մայերերը բողոքում են անարդարությունից։ Նրանց խոսքով, 2015 թվականից հետո զոհված զինծառայողների հարազատներին տրվող սոցիալական աջակցությունը ավելացել է, իսկ իրենք զրկված են դրանից։

«Իմ տղային փոխարինել են ապրիլյան տղաները։ Ես ուզում եմ, որ հավասարություն դրվի, հավասար նայեն մայրերին։ Չի կարելի այդպես։ Սեպտեմբերի 1-ով Կառավարության որոշումը կայացվել է»,- ասում է մայրերից մեկը։

Նրանց խոսքով պաշտոնյաներից ոչ ոք չի ընդունում իրենց։

«Մենք էլ անտեր չենք։ Չէ որ մեր երեխաները զոհվել էն այս պետության համար»,- նշում են նրանք։

Նրանք օգոստոսին նամակ են գրել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն պատասխան դեռևս չեն ստացել։

Ավելին՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *