Հասարակություն

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200.000 դեղաչափ խմբաքանակ

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստումը, և երկրում պատվաստանյութերի նկատմամբ աճում է հանրային պահանջարկը։ Վերջին շրջանում, վարակման դեպքերի աճով պայմանավորված, առավել, քան կարևոր է պատվաստումային գործընթացում հասարակության ներգրավվածությունը, ինչին կնպաստի նաև պատվաստանյութերի բազմազանությունը:

Բանակցությունների շնորհիվ` Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200 հազար դեղաչափ` 100 հազար անձի համար։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում: Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

 Առողջապահության նախարարություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *