Հասարակություն

Հայաստանի ամեն 68-րդ բնակիչ ունի չարորակ նորագոյացություն․ ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է

Հայաստանում չարորակ նորագոյացությունների թիվը 2013-2017թթ․ 20 %-ով աճել է (2018թ․ տվյալները դեռևս մշակման փուլում են)։

Չարորակ նորագոյացություններն առավել տարածված են Լոռու մարզում, ամենաքիչը` Սյունիքում։ Սակայն ոչ բոլոր մարզերում կան ուռուցքաբաններ։

«Հետքը» վերջերս ուսումնասիրել էր Ալավերդի քաղաքում նորագոյացությունների վիճակագրությունը և պարզել, որ քաղաքի բնակիչներից ամեն 20-րդն ունի չարորակ նորագոյացություն։ 

Դեռևս այս տարվա հունվարի 23-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 

հայտարարեց, որ պետությունն իր վրա կվերցնի չարորակ նորագոյացությունների վիրահատության ծախսերը, հետագայում էլ նախատեսվում է անվճար դարձնել քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017թ. հունվարի մեկի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը 2 մլն 986 հազար հարյուր է։ Նույն թվականին Հայաստանում հաշվառվել է չարորակ նորագոյացություն ունեցող 43830 մարդ, ինչը նշանակում է, որ Հայաստանի ամեն 68-րդ բնակիչ ունի չարորակ նորագոյացություն։

Թեև կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն ախտորոշվածների թվում տղամարդիկ ավելի շատ են, սակայն տարբերությունն այդքան էլ մեծ չէ. տոկոսային միջին հարաբերակցությունը 47 % - 53 % է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *