Հասարակություն

Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը Ռուսաստանում վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ

ՌԴ Տյումենի շրջանում՝ Իշիմի մայրուղում, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա զոհ եւ վիրավորներ, հայտնում է ИНТЕРФАКС-УРАЛ-ը։

Նշվում է, որ իրար են բախվել Renault Logan-ը եւ Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից ուղեւորվում էր Օմսկ։

Վթարի հետեւանքով կին է մահացել, եւս 6 հոգի, այդ թվում՝ 15-ամյա դեռահաս, վիրավորվել են։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *