Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը՝ 1746

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1746 է։

Առողջացածներ - 833

Փաստացի բուժվողներ - 885

Բացասական թեստեր - 17342

Մահվան ելքեր - 28

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մարտի 31-ին նոր տվյալներ է հրապարակվել կորոնավիրուսի դեպքերը՝ ըստ մարզերի։

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

-մնացե'ք տանը,
-սահմանափակե'ք շփումները,
-հետևե'ք անձնական հիգիենային,
-հաճախակի լվացե'ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
-հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
-շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
-գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
-եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
-պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
-խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *