Հասարակություն

Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ  դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը շեշտել է, որ լինելու է ամենածավալուն համաներումը:

«Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են»,- ասել է Զեյնալյանը:

Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *