Հասարակություն

Հայաստանում օդային իրադրության մասին տարածվող լուրերը կեղծ են

Երեկ avia.pro լրատվակայքը տեղեկություն էր տարածել, թե թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա։ Ըստ կայքի աղբյուրների՝ թուրքական կողմը հերթական շատ վտանգավոր սադրանքն է սանձազերծել՝ իր F-16 կործանիչներն ուղղելով դեպի Երևան։

«Առնվազն 2 թուրքական ռազմական ինքնաթիռներ ուղղություն են բռնել դեպի Երևան՝ մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, ինչը Թուրքիայի ՌՕՈւ-ի սպառազինության մեջ գտնվող ավիացիոն հրթիռների խոցման շառավիղն է, ապա շրջադարձ են կատարել և վերադարձել ետ: Ակնհայտ է, որ դրանով իսկ գործարկվել է Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ հարված հասցնելու սցենարը»,- նշված էր նյութում։

Տարածվող տեղեկությունը արագորեն հայտնվեց նաև հայկական մամուլում։ Տեղեկությունը շրջանառվեց ինչպես լրատվականներում, այնպես էլ սոցիալական մեդիայում՝ տարբեր օգտատերերի նախազգուշական հայտարարություններով։

ՊՆ-ի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում հայտնեց, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Խոսնակն այդ մասին կատարել է նաև ֆեյսբուքյան գրառում՝ իր պաշտոնական էջում։

Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին եղավ հայտարարություն, որ թուրքական օդուժի F-16 բազմաֆունցիոնալ կործանիչներ են ժամանել Ադրբեջան՝ մասնակցելու TurAz Qartalı-2020 համատեղ զորավարժություններին։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *