Հասարակություն

Հայաստանում պետպատվերի շրջանակում առաջին անգամ արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում

Հայաստանում առաջին անգամ պետպատվերի շրջանակում արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պետպատվերի շրջանակում ուռուցքաբանության համար ավելացվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժումը, որը մինչ այժմ չի եղել: Եղել է միայն գամմա կամերաներով ճառագայթային բուժում 200 քաղաքացիների համար»,- ասել է Թորոսյանը:

Նա նշել է, որ արագացուցիչներով ճառագայթային բուժման ամեն կուրսն արժի ավելի քան 1 մլն դրամ: «Ճառագայթային այս բուժումն առաջին անգամ Հայաստանում արվելու է պետպատվերի շրջանակում»,- շեշտել է նախարարը:

Նախարարը հայտնել էր նաև, որ այս տարի նախարարությունը 700 միլիոն դրամով ավելի է նախատեսել ուռուցքաբանական ծառայությունների համար: Դրա շնորհիվ մի շարք հիվանդանոցներում չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը պետությունը փոխանցելու է ամբողջությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *